Ալեքսանդր Սադոյան
Ալեքսանդր Սադոյան | |
---|---|
Ի ծնե | Ալեքսանդր Գրիգորի Սադոյան |
Ծնվել է | սեպտեմբերի 13, 1954 (69 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԱՄՆ և Հայաստան |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ |
Մասնագիտություն | նկարիչ |
Անդամակցություն | Հայաստանի նկարիչների միություն |
Ալեքսանդր Գրիգորի Սադոյան (սեպտեմբերի 13, 1954, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գեղանկարիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1971-1975 թվականներին սովորել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում։
1990 թվականից Հայաստանի նկարիչների միության, 1995 թվականից՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Արվեստի միջազգային ասոցիացիայի անդամ է։
2003 թվականին Բեռլինի World Art Celebrities Journal-ի կողմից արժանացել է «Ամսվա լավագույն» նկարիչ տիտղոսին։ 2008 թվականին ամերիկյան «Քենեդի» հրատարակչությունը նրան ճանաչել է «Լավագույն նկարիչ»[1]։
1996 թվականից բնակվում և ստեղծագործում է ԱՄՆ-ում։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիմանկարներ՝
- Վիլյամ Սարոյան
- Արշիլ Գորկի
- Սերգեյ Փարաջանով
- Շառլ Ազնավուր
- Ավետիք Իսահակյան
- Մհեր Մկրտչյան
- Պարույր Սևակ
- Եղիշե Չարենց, գտնվում է Եղիշե Չարենցի տուն-թանգարանում[2]
Ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անհատական ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2000 թվականին Գլենդելի գեղարվեստի պատկերասրահ, ԱՄՆ
- 2002 թվականին Լոս Անջելեսի շրջանի արվեստի թանգարան, Լոս Անջելես, ԱՄՆ
- 2002 թվականին Վեդուգո Հիլս շրջանի ակումբ, Գլենդել, ԱՄՆ
- 2003 թվականին Գավարտ պատկերասրահ, Փարիզ, Ֆրանսիա
- 2003 թվականին Արևմտյան Դիոկեզե հայկական եկեղեցի, Բըրբանք, ԱՄՆ
- 2006 թ.վականին Հարվեստ պատկերասրահ, Գլենդել, ԱՄՆ
- 2008 թվականին ՍԱԴԿՕ պատկերասրահ, Գլենդել, ԱՄՆ
- 2011 թվականին Հոլիվուդ արտադրական կենտրոն, Գլենդել, ԱՄՆ
- 2013 թվականին Լոս Անջելեսի հայկական համայնք, Գլենդել, ԱՄՆ
Խմբակային ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2001 թվականին Իգլ Ռոք համայնքի մշակույթի կենտրոն, Լոս Անջելես, ԱՄՆ
- 2002 թվականին Պինո Պասկալի պատկերասրահ, Բարի, Իտալիա
- 2002 թվականին Ֆորեստ Լոուն թանգարան, Գլենդել, ԱՄՆ
- 2002 թվականին Շվեդ-ամերիկյան թանգարան, Չիկագո, ԱՄՆ
- 2003 թվականին Արվեստ և իրականություն պատկերասրահ, Փարիզ, Ֆրանսիա
- 2003 թվականին ԱՍՏՈ թանգարան, Լոս Անջելես, ԱՄՆ
- 2003 թվականին Ինսեն պատկերասրահ, Գլենդել, ԱՄՆ
- 2003 թվականին Գլենդել, ԱՄՆ
- 2003 թվականին Արվեստի տուն պատկերասրահ, Գադիս, Իսպանիա
- 2004 թվականին Պյոնտաեկ քաղաքի թանգարան, Պյոնտաեկ, Կորեա
- 2004 թվականին Լոս Անջելեսի քաղաքապետարանի արվեստի պատկերասրահ, Լոս Անջելես, ԱՄՆ
- 2005 թվականին Բրենդ պատկերասրահ, Գլենդել, ԱՄՆ
- 2006 թվականին Նագասակի-Կեն թանգարան, Նագասակի, Ճապոնիա
- 2006 թվականին Սեյհաուն պատկերասրահ, Արևմտյան Հոլիվուդ, ԱՄՆ
- 2007 թվականին Լոս Անջելեսի քաղաքապետարանի արվեստի պատկերասրահ, Լոս Անջելես, ԱՄՆ
- 2008 թվականին Լատինական արվեստի թանգարան, Պոնոմա, ԱՄՆ
- 2008 թվականին Ժամանակակից արվեստի պատկերասրահ, Լոս Անջելես, ԱՄՆ
- 2009 թվականին Արևմտյան պատկերասրահ, Լոս Անջելես, ԱՄՆ
- 2009 թվականին Անդրյուս արվեստի թանգարան
- 2013 թվականին Միջազգային բիենալե «De Curitiba 2013», Կուրիտիբա, Բրազիլիա
- 2013 թվականին Forest Lawn թանգարան, ԳԵԴ (Գլենդելի երիտասարդական դաշինք - հիմնադրամ), Գլենդել, ԱՄՆ
Սադոյանի աշխատանքները գտնվում են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Կանադայի, Անգլիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Ռուսաստանի, Կորեայի, Չինաստանի, Նորվեգիայի և Լիբանանի մասնավոր հավաքածուներում։
Մեջբերումներ Ալեքսանդր Սադոյանից
[խմբագրել | խմբագրել կոդը]Քար էլ նկարես, պետք է լավ նկարես, որ մարդկանց ուղեղը ջարդի[3]։